ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 
  • Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ

    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ

    27.02.2017| 11:51
    Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:
  • Մամեդյարովին Մոսկվայում կարող են Բարեկամության շքանշան տալ

    Մամեդյարովին Մոսկվայում կարող են Բարեկամության շքանշան տալ

    27.02.2017| 11:44
    Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում նորից կտրուկ սրվեց իրավիճակը: Ինչպես միշտ, Բաքուն ու Երևանը մեղադրում են միմյանց լարումը սրելու մեջ, բերում են իրենց դրդապատճառներն ու փաստարկները: Դրանց կարելի է տարբեր վերաբերվել, գլխավորը փաստերից ելնելն է:
  • Ադրբեջանը հրանոթներով կրակել է Թալիշ գյուղի ուղղությամբ

    Ադրբեջանը հրանոթներով կրակել է Թալիշ գյուղի ուղղությամբ

    26.02.2017| 17:58
    Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:
  • Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

    Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել

    26.02.2017| 17:42
    Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ճամբարում այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:
  • Կարեն Կարապետյան. Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով

    Կարեն Կարապետյան. Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով

    26.02.2017| 17:41
    Վերջին ամիսների սահմանային դիրքերի վերազինումը տալիս է իր տեսանելի արդյունքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
  • Հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարը

    Հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարը

    26.02.2017| 17:39
    Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122 մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից ու նռնականետներից շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:
  • ԼՂ ՊՆ-ն նյութեր է հրապարակում գիշերվա իրադարձությունների վերաբերյալ

    ԼՂ ՊՆ-ն նյութեր է հրապարակում գիշերվա իրադարձությունների վերաբերյալ

    26.02.2017| 17:08
    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է հրապարակել՝ ներկայացնելով «գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն», «հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն»:
  • Բակո Սահակյանը խորհրդակցել է շրջանների ղեկավարների հետ

    Բակո Սահակյանը խորհրդակցել է շրջանների ղեկավարների հետ

    26.02.2017| 17:04
    Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկվել են 2017-ին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
  • Բաքվի և Երևանի տվյալները խիստ տարբերվում են

    Բաքվի և Երևանի տվյալները խիստ տարբերվում են

    26.02.2017| 17:01
    Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները հայտարարել են ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում բախումների մասին: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ կորուստներ ունեն: Բաքվի տվյալներով՝ ծանր ռազմական բախումը տեղի է ունեցել Խոջավենդ-Ֆիզուլիի ուղղությամբ: Հայկական և ադրբեջանական կողմերի տվյալները իրադարձությունների հաջորդականության մասին խիստ տարբերվում են:
  • Դավիթ Բաբայան. Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին

    Դավիթ Բաբայան. Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին

    25.02.2017| 16:41
    Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին՝ ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով փետրվարի 25-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ի նախաձեռնած հարձակման փորձը: